Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԻՆՉՈ՞Ւ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՑԱՎ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔ ԿԱ

ԻՆՉՈ՞Ւ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՑԱՎ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔ ԿԱ
20.01.2012 | 00:00

Մի վարսավիր հաճախորդին խուզելիս` նրա հետ զրույցի բռնվեց Աստծո մասին.
-Եթե Աստված կա, որտեղի՞ց են այսքան հիվանդ մարդիկ։ Որտեղի՞ց են այդքան խնամազուրկ երեխաներն ու անարդար պատերազմները։ Եթե Նա իսկապես գոյություն ունենար, չէին լինի ո՛չ տառապանքը, ո՛չ ցավը։ Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով թույլ է տալիս այդ ամենը։ Դրա համար էլ ես անձամբ չեմ հավատում Նրա գոյությանը։
Ի պատասխան հաճախորդն ասաց.
-Գիտե՞ք, թե ինչ կասեմ` վարսավիրներ գոյություն չունեն։
-Ինչպե՞ս թե չունեն։ Նրանցից մեկը հիմա Ձեր առջև է։
-Ո՛չ,- բացականչեց հաճախորդը։- Նրանք գոյություն չունեն, այլապես չէին լինի այդքան շատ մազածածկ ու չսափրված մարդիկ` հենց այն մարդու պես, որ քայլում է փողոցում։
-Դե, սիրելիս, բանը վարսավիրը չէ։ Պարզապես մարդիկ իրենք չեն գալիս ինձ մոտ։
-Հենց բանն էլ դա է,- հաստատեց հաճախորդը,- ու ես էլ հենց դա եմ ասում, որ Աստված կա՛։ Պարզապես մարդիկ չեն փնտրում Նրան ու չեն գնում Նրա մոտ։ Այդ պատճառով էլ աշխարհում այդքան ցավ ու տառապանք կա։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ